Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
12.06.2015 | 00:29

...թե Իրաքի Քիրկուկի քրդական հատվածում իր բիզնես-ծրագրերն առաջ տանող, այնտեղ նաև իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում, սակայն հանդիպել է ֆունդամենտալ Իրանի համապատասխան մարմիններին. նա փորձել է Պարսկաստան տանել բավականին մեծ քանակությամբ վիսկի, սակայն «սառել» է, և այժմ գումարային լուրջ դեբոշների մեջ է, քանզի Իրանում արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, էլ առավել ներմուծումը, ու հիմա իրեն հատուկ աճպարարությամբ ԱԺ պատգամավորը փորձում է դուրս գալ բավականին բարդ իրավիճակից:

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ